Լվովում տուժած հայի վիճակը կայուն ծանր է. դեսպանատուն

Հայաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի աշխատակիցների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. 50–ամյա հայի վիճակը կայուն ծանր է, Sputnik Արմենիային տեղեկացրին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատնից։

Պայթյունը որոտացել է կիրակի օրը Լվովում սուրբծննդյան առթիվ կազմակերպված տոնավաճառում։ Պայթյունի հետևանքով տուժած Ուկրաինայի քաղաքացի հայը վերակենդանացման բաժանմունքում է։

Լվովում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է

«Նրա վիճակը կայուն ծանր է», – ասացին մեզ հետ զրույցում։

Նրանց խոսքով` շուտով հիվանդին կայցելի դեսպանատան ներկայացուցիչը։ Միաժամանակ դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և ոստիկանության աշխատակիցների հետ։

Նշվում է, որ պատճառը գազային բալոնի պայթյունն է եղել։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի խոսքով` արտակարգ դեպքը տեղի է ունեցել գազի բալոնն ապօրինի կերպով օգտագործող գործարարի մեղքով։ Հիմա քաղաքում ստուգում են Սուրբ ծննդին նվիրված բոլոր տոնավաճառները։