Վայելեք այս տարվա անամպ երկնքի վերջին մի քանի օրերը

Թաֆիրիմատեան մի քանի օր էլ է հնարավորություն տալիս վայելել չոր, բայց սառը եղանակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Այսօր եղանակն էական փոփոխություն չի կրի:

Նրանք գրավել էին հրապարակը. Ձմեռ պապիկների բարեգործական վազքարշավի լավագույն կադրերը

Ինչպես հաղորդում են ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, դեկտեմբերի 24-ին առատ տեղումներ չեն սպասվում: 

Հանրապետությունում այսօրվանից մինչև դեկտեմբերի 26-ը օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 նիշով:

Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը կարող են նկատվել թույլ տեղումներ, գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիշեցնենք, որ օդերևությաբանները դեկտեմբերի 27-ից հետո կանխատեսել են «իսկական ձմեռ»: