ՌԱԴԻՈ

Հարկային օրենսդրության փոփոխման հիմքում արդար հարկման մեխանիզմի ներդրումն է.Արման Պողոսյան

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Sputnik Արմենիայի «Ինտերակտիվ» հաղորդման շրջանակում խոսում է հարկային փոփոխությունների մասին։
Sputnik

Հարկման անհամաչափությունը տարիներ շարունակ խնդիր է ստեղծել թե՛ պետության, թե՛ գործարար միջավայրի համար: Գաղտնիք չէ, որ շատ անգամ օրենքները ընդունվել են լոբբիստական գործունեության արդյունքում` նպաստելով առանձին բիզնեսների խթանմանը մյուսների հաշվին:

Հարկային օրենսդրության հաճախակի փոփոխություններն էլ, իրավամբ, բարդություններ են ստեղծել գործարար աշխարհի համար: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ Հարկային փոփոխությունների փաթեթը, թերևս, կլինի առաջին փաստաթղթերից մեկը , որը կքննարկի արդեն նորընտիր խորհրդարանը: Ֆինանսների նախարարի տեղակալն ընդգծում է, որ այս փոփոխությունները ենթադրում են հարկատեսակների դրույքաչափերի վերանայում և բնական է, որ դրանք կարող են մի դեպքում առաջացնել այս կամ այն ոլորտում բիզնես գործունեություն իրականացնողների դժգոհությունները , մյուս պարագայում ` արդար և հավասար հարկման մեխանիզմների ներդրման ընկալումը:

Հաղորդավար՝ Լուսինե Մկրտչյան