Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին

Վերջին տվյալներով Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամին 334 մարդու կյանք է խլել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ:

Հզոր երկրաշարժ և ցունամի. զոհերի թիվը մի քանի հարյուրի է հասել. տեսանյութեր

Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Վիդոդոյին և Ինդոնեզիայի ժողովրդին` մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն:

Վերջին տվյալներով Ինդոնեզիայում 334 է մարդ զոհվել Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ցունամիի հետևանքով։ Պաշտոնական տվյալներով` 60 մարդ դեռ համարվում է անհետ կորած։

Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Ինդոնեզիայի ափերին ցունամին մոտեցել էր շաբաթ երեկոյան։ Ավելի քան 3000 մարդ է տուժել բնական աղետից։