Վերջին տվյալներով` 334 է մարդ զոհվել ցունամիի հետևանքով։ ԱԻՆ ծառայության տվյալներով` 60 մարդ դեռ համարվում է անհետ կորած։
Ինդոնեզիայի ափերին ցունամին մոտեցել է շաբաթ երեկոյան։ Ավելի քան 3000 մարդ է տուժել բնական աղետից, ավելի քան 1000–ը` էվակուացվել է։ Որոնողափրկակարական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են։