Նախկին դեսպանը Հայ-լեհական բարեկամության կենտրոն կհիմնի

Նման կառույց հիմնելու նպատակը տարբեր ոլորտներում հայ-լեհական բարեկամական հարաբերությունները ամրապնդելն ու զարգացնելն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «Հայ-լեհական բարեկամության կենտրոն» աշխատանքային անվանմամբ հասարակական կազմակերպություն կհիմնի: Այս մասին պարոն դեսպանը գրառում է արել Facebook-ի իր էջում:

Նման կառույց հիմնելու նպատակը, ըստ Ղազարյանի, տարբեր ոլորտներում հայ-լեհական բարեկամական հարաբերությունները ամրապնդելն ու զարգացնելն է:

Շահագրգիռ անձանց նա հրավիրում է դառնալ այդ նոր հիմնադրվող կազմակերպության համահիմնադիր կամ անդամ և խնդրում է անձնական հաղորդագրությունների տեսքով իրեն հայտնել այդ մտադրության մասին։

Լեհաստանի հայերը մեկ շաբաթում երկրորդ խաչքարն են բացել

«Կարծում եմ այդ նախաձեռնությունը հետաքրքիր կլինի լեհական արմատներ ունեցող մեր հայրենակիցներին, Լեհաստանի հետ առևտրային, մշակութային, կրթական, գիտական և այլ կապեր ունեցող անձանց, ինչպես նաև տարբեր տարիներին Լեհաստանում կրթական ծրագրերին մասնակցություն բերած մեր երիտասարդներին»,- գրել է արտակարգ և լիազոր դեսպանը։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի՝ սույն թվականի նոյեմբերի 13-ի հրամանագրով Էդգար Ղազարյանը հետ է կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: