ՄԻՊ ներկայացուցիչներն առանց զգուշացնելու այցելել են երեխաների խնամքի կենտրոններ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները խոսել են երեխաների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը դեկտեմբերի 19-21-ը իրականացրել է չհայտարարված այցեր Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց, Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

Արմաշի հոգեբուժական կենտրոնում ՄԻՊ աշխատակիցները խախտումներ են հայտնաբերել

Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների հետ, ուսումնասիրվել են նրանց խնամքի պայմանները, ինչպես նաև տվյալ հաստատությունում գտնվելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: Ուշադրություն է դարձվել լոգարանների և սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակին, բուժանձնակազմի աշխատանքին և այլն։

Վեր հանված խնդիրները քննարկվել են նաև տվյալ հաստատությունների աշխատակիցների հետ։

Ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն համապատասխան մարմիններին՝ ըստ իրավասության։