ՌԱԴԻՈ

Մարուքյան. «Ընդդիմությունը դեր չունի, սուպերվարչապետական համակարգը խեղդել է մյուսներին»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է կառավարության կազմի մասին օրենքի նախագծից և քննադատում սուպերվարչապետական համակարգը։
Sputnik
Մարուքյան. «Ընդդիմությունը դեր չունի, սուպերվարչապետական համակարգը խեղդել է մյուսներին»

Նա նշում է, որ բոլորը, կարծես, մոռացել են, որ ընդդիմությունը դեր չունի, և սուպերվարչապետական համակարգը խեղդել է մյուս ինստիտուտներին։

Մարուքյան. «Առաջարկելու ենք ստեղծել ԱԺ ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողով»

«Շատ կարևոր է, որ սուպերվարչապետական համակարգը վերափոխվի, կազմաքանդվի և լիազորությունները փոխանցվեն խորհրդարանին։ Այլապես մենք լուրջ խնդիր ենք ունենալու, և նույնի շարունակությունն է լինելու, այսինքն` մի մարդ ղեկավարելու է բոլորին, և այդ մարդը պատասխան է տալու այս ամենի համար»,–ասում է նա։

Մարուքյանը հիշատակում է, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքով է սա արվել և այդպես էլ կարող է փոփոխության ենթարկվել։ «Այսօր հրապարակվել է այդ նախագիծը, և այդտեղից երևում է, որ սուպերվարչապետական համակարգը չի կազմաքանդվում։ Սա արդեն վատ ուղերձ ու ազդակ է, որ գործող իշխանությունը չի հրաժարվում հին վատ համակարգից»,–ասում է Մարուքյանը։