Երևանի կենտրոնում ինքնահրկիզված 86-ամյա կինը մահացավ

Բժիշկները չկարողան փրկել տարեց կնոջը, որի մարմնի մակերեսի 25 տոկոսն այրվել էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի բնակիչ, 86-ամյա Ռիմա Գրիգորյանը, որն ինքնահրկիզման միջոցով փորձել էր ինքնասպան լինել Հանրապետության հրապարակում, երեկ՝ դեկտեմբերի 23-ին, մահացել է Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին կենտրոնից։

Ինքնասպանության ազդակներ. երբ մարդիկ չեն լսում օգնության ճիչը

«Սրտի և շնչառության կանգ է եղել, որը հնարավոր չի եղել վերականգնել»,– ասացին այրվածքաբանական կենտրոնում` նշելով, որ կինը մահացել է երեկ` ժամը 14։30-ի սահմանում։

Հիշեցնենք` Ռիմա Գրիգորյանն ինքնահրկիզման փորձ էր արել դեկտեմբերի 20-ին։ Կնոջը բժշկական կենտրոն էին տեղափոխել։ Պարզվել էր, որ նրա մարմնի մակերեսի 25 տոկոսն այրվել է։