Ժամանակը եկել է․ Հայաստանը պետք է մարդասիրական ակտիվություն դրսևորի Սիրիայում

Իրավիճակը բարենպաստ է մարդասիրական ակտիվության համար, քաղաքական ներգրավվածությունն առայժմ վաղաժամ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Եկել է Սիրիային ցուցաբերվող մարդասիրական աջակցությունը Հայաստանի կողմից ակտիվացնելու ժամանակը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Հայ և ռուս փրկարարները կխորացնեն համագործակցությունը

«Եթե խոսքը մարդասիրական աջակցության մասին է, նման գործընթացներում Հայաստանի մասնակցության մասին, ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Երևանն ակտիվություն դրսևորի», - ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայկական իշխանությունների ներկա քայլը պետք է ողջունել, այս փուլում դա ճիշտ որոշում է։

Այլ հարց է քաղաքական գործընթացներում ներգրավվելը։ Տվյալ դեպքում, արաբագետի կարծիքով, պաշտոնական Երևանը ծանրութեթև անելու շատ բան ունի, հատկապես Սիրիայի ապագայի վերաբերյալ անորոշության ֆոնին։

«Առայժմ մեզ հայտնի չեն ծրագրերը, որոնք քննարկվում են Սիրիայի և նրա իշխանությունների ապագայի մասով, մենք չպետք է շտապենք ու պետք է հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերենք», - ասաց Գրիգորյանը։

Նա կոչ է անում չմոռանալ, որ արդեն ազատագրված Հալեպի մերձակայքում է գտնվում Իդլիբ նահանգը, որը դեռ ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ է։ Նրանցից ամեն ինչ կարելի է սպասել, ուստի պետք չէ առաջ անցնել իրադարձություններից։

Թուրքիան չի կատարում իր պարտականությունները Սիրիայի մասով. Իդլիբ շրջանի ղեկավար

Ինչ վերաբերում է ապագային, ապա Գրիգորյանը հիշեցնում է հայ համայնքի և նրա դերի մասին, որը միշտ աջակցել է իշխանությանը՝ անկախ ղեկավարից։

«Դա այն դրական հեղինակությունն է, գործոնը, որն ունի հայ համայնքը։ Ով էլ Սիրիայում գլխավորի իշխանությունը, մենք հուսալի ենք նրա համար։ Այդ առումով մեր հիմնական աշխատանքը համայնքի դերի և նշանակության ավելացնում է Սիրիայի ապագայում», - ասաց Գրիգորյանը։

Թե ինչպես դա կընթանա, կախված է ԱԳՆ-ի և այլ գերատեսչությունների աշխատանքից, որոնք պետք է ռազմավարություն մշակեն։

«Մենք պետք է ցույց տանք, որ Սիրիայի հայ համայնքը և պատմամշակութային հուշարձանները կլինեն Հայաստանի կառավարության ուշադրության դաշտում», - նշեց փորձագետը։

Հիշեցնենք, որ հայ զինծառայողների մարդասիրական համակազմը Սիրիա ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ։