Շահեն Հովհաննիսյանն իր անմիջականությամբ ու բնատուր հմայքով հերթական հաղթանակը գրանցեց ռուսական «Ձայնը» նախագծում։ Առաջին ալիքով հեռարձակվող երաժշտական նախագծի 7-րդ եթերաշրջանի քառորդ եզրափակիչում նա երգեց «Livin’ la Vida Loca» երգը և անցավ կիսաեզրափակիչ փուլ։
Այս փուլում մասնակցի օգտին քվեարկեց նաև հանդիսատեսը։ Թեև Շահենի մարզիչ Բաստան ամենաքիչ միավորները տվեց երիտասարդին, բայց հանդիսատեսի քվեարկության շնորհիվ (73.5%) Շահենն անցավ կիսաեզրափակիչ փուլ։
Շահենը 27 տարեկան է, մասնագիտությամբ` իրավաբան, 8 ամիս աշխատել է բանկում որպես իրավաբան–խորհրդատու, այնուհետև դեկրետ է գնացել։ Ամուսնացած է, ունի երկու երեխա` որդի և դուստր։ Շահենը երաժշտական կրթություն չունի, ինչի համար շատ է զղջում, բայց դա չի խանգարում, որ իր հմտություններն ինքնուրույն զարգացնի։