Համացանցում տեսանյութ է տարածվում նոր ռուսական հիբրիդ ճաշատեսակի մասին, որը ստեղծել է Չելյաբինսկի բնակիչը։
«Օղիով պելմենին ռուսական ավանդական ուտելիք է։ Ասացվածք կա, որ պելմենին տղամարդու համար կոնֆետ է», - պատմել է խոհարարական նորույթի ստեղծող Վլադիսլավ Նովիկով-Բարկովսկին։
Նա մասնագիտությամբ գովազդային դիզայներ է, ուստի լրջորեն է մոտեցել բաղադրատոմսի պատրաստմանը։ Նա երազում է այն մասին, որ իր արտադրանքը մատրյոշկայի և ականջավոր գլխարկի նման հայտնի դառնա։
Տղամարդը ներկայացրել է պելմենիները սոցիալական ցանցերում, և օգտատերերն ակտիվորեն աջակցում են նորահայտ «հրուշակագործին»։