Պարող էլֆեր, հեքիաթային հրավառություն և փայլփլուն տոնածառ․ տոնը մտավ Երևան

Դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը, թե ինչպես տեղի ունեցավ Ամանորին ընդառաջ գնացող տոնը Երևանի գլխավոր հրապարակում։
Sputnik

Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանը կարողացել էր իսկական տոն կազմակերպել դեկտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում։

Բազմագույն լույսերը, որոնք վառվեցին Ամանորի տոնածառի վրա, որ փոխարինելու է եկել 13-ամյա «պառավին», ուրախացրեցին ներկաներին իրենց սինխրոն ելևէջներով։ Տոնածառի լույսերի հետ միասին հրապարակը ողողվեց հրավառության գույներով։

Համերգային ծրագիրը դուր եկավ Երևանի ամենափոքր բնակիչներին ու հյուրերին, քանզի ելույթ ունեցողների շարքում ոչ միայն երաժիշտներ էին, այլ նաև իսկական էլֆեր։

Մանրամասները դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութում։