Կարոլինա Սարգսյանի պլաստիկ մղձավանջը. կլինիկայի գլխավոր բժիշկն ազատ է արձակվել

Մոսկվայում գործող պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավարի նկատմամբ տնային կալանք են կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայում գործող «Սֆերա» պլաստիկ վիրաբուժության կլինիկայի տնօրեն Գուլնարա Շախի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել կլինիկայի հաճախորդ Կարոլինա Սարգսյանին վնասվածքներ հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվայաբնակ Կարոլինա Սարգսյանը հրաշքով է փրկվել իրականացված ռինոպլաստիկայից հետո։ Աղջիկն ուզում էր հիվանդանոցից դուրս գրվել իր երազած քթով, արդյունքում դեղորայքային քուն էր մտել։

Անդամահատել հիվանդին՝ նրա կամքին հակառակ. Մեծ Բրիտանիայում դատարանը որոշում է կայացրել

«Սիմոնովսկի շրջանի դատարանը որոշում էր կայացրել մեղադրյալի նկատմամբ փոխել խափանման միջոցը և նրան տնային կալանքի տակ առնել», – գրված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ մեղադրյալներից ոչ ոք չի ճանաչել իր մեղքը կամ առաջարկել փոխհատուցել վնասը։ Նշված գործի շրջանակներում մեղադրվում են անեսթեզիոլոգ Լև Խիտրինը (այժմ կալանքի տակ է գտնվում) և վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը, որը բանտարկված է։

Կլինիկան պլաստիկ վիրահատություններ անցկացնելու արտոնագիր չի ունեցել։ Ներկա պահին կլինիկան փակ է։

Մի քանի ամիս առաջ 25-ամյա Սարգսյանը որոշել էր ռինոպլաստիկա անել։ Աղջիկը դիմել էր Ռուսաստանի մասնավոր կլինիկաներից մեկին։ Վիրահատությունն իրականացրել էր կլինիկայի վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը։ Վիրահատության ժամանակ հիվանդի մոտ առատ արյունահոսություն է սկսվել, բուժհաստատության աշխատակիցները չեն կարողացել կանգնեցնել այն և շտապ օգնություն են կանչել, աղջկան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ դեղորայքների միջոցով քնեցրել են։ Աղջկա մոտ գանգի ոսկորների կոտրվածք է հայտնաբերվել։ Քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 2-րդ մասով։