Տոլյատիում հայ է մահացել

Ոստիկանները պարզել են ճանապարհային պատահարի հետևանքով մահացած հետիոտնի ինքնությունը․ նա Հայաստանի քաղաքացի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Տոլյատիում Հայաստանի բնակչի են վրաերթի ենթարկել։ Այս մասին հայտնում է «ՍիթիՏրաֆիկ» պարբերականը։

Արտակարգ դեպք Տավուշում. տներից մեկում տղամարդու դիակ են հայտնաբերել

Դեպքը տեղի է ունեցել երեկ` մոտավորապես 23։30-ին, Ռյազանի և Վալի գյուղի միջև ընկած հատվածում։

ՄԱՆ-180 ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը կանգնած է եղել ճամփեզրին։ Նա փորձել է ավտոմեքենա կանգնեցնել։ Հայաստանի քաղաքացին տեղում մահացել է։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները կպարզի Ստավրոպոլի շրջանի ՆԳՆ քննչական բաժինը։