Հայոց հինավուրց մշակույթը պետք է ունենա իր սեփական պետական գերատեսչությունը. Տեր Ասողիկ

Ասողիկ քահանա Կարապետյանն իր բողոքն է հայտնել Մշակույթի նախարարության փակման կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը դեմ է Մշակույթի նախարարության լուծարմանը։

Հարցի հանդեպ իր դիրքորոշումը նա արտահայտել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

Կապրենք, կտեսնենք. կուլտուրական մարդիկ պատրաստ են փչացնել Փաշինյանի Նոր տարին

«Հայոց հինավուրց, հարուստ և աննման մշակույթը՝ մեր ազգային ինքնության հարազատ էությունն ու ճառագայթումը, պետք է ունենա իր սեփական պետական գերատեսչությունը:

Լիահույս ենք, որ Հայրենի երկրի կառավարությունն արդար և ճիշտ տնօրինություն կկատարի»,–գրել է Տեր Ասողիկը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի 17-ից 12–ի, և այդ հարցն արդեն քննարկվում է։Այսօր Մշակույթի և Սփյուռքի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականցրել և իրենց պահանջներով նամակը հանձնել ՀՀ վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։