Խուզարկություն է կատարվել Էդուարդո Էռնեկյանի գրասենյակներում և առանձնատներում

Էռնեկյանի եղբորորդին ` Հուգո Էռնեկյանը, կամավոր ներկայացել է դատարան` իր անվան հետ կապված խնդրի հստակեցման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Արգենտինայում դատավոր Կլաուդիո Բոնադիոյի հրամանով Բուենոս Այրեսի ոստիկանությունը խուզարկություն է իրականացնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի սեփականություն հանդիսացող  երկու առանձնատներում։ Խուզարկությունն իրականացվել է կաշառքի գործի շրջանակներում:

Պարզվեց` որ ընկերության համբուրգերներից են թունավորվել Էռնեկյանի խաղողագործները

Դատական աղբյուրները հաստատել են`խուզարկություններ կատարվել են գործարարի Պալերմոյի, Բոնփլենդի 1800 գրասենյակներում և նրա առանձնատներում։

Էռնեկյանն իր «Helport» շինարարական ընկերության միջոցով մի քանի մրցույթների է մասնակցել: Հաղթող նախագծերի շարքում էր Նիուգենում Չիջուիդոյի ամբարտակը, որի ֆինանսավորումը պետք է արվեր ռուսական կողմից, բայց ձախողվեց: Նրա թիմը նաև ձգտում էր Սանտա Քրուզում ամբարտակներ կառուցել, թեպետ այդ աշխատանքն իրականացնելու իրավունքը ստացել էր  «Electroingeniería» ընկերությունը:

Էռնեկյանի եղբորորդին` Հուգո Էռնեկյանը, ներկայումս ղեկավարում է թիմի էներգետիկ ընկերությունները, ինչպիսիք են «Compañía General de Combustibles» (CGC) նավթային և էներգետիկ ոլորտին առնչվող այլ ընկերություններ:

Հուգո Էռնեկյանը կամավոր ներկայացել է դատարան` իր անվան հետ կապված խնդրի հստակեցման համար, տեղեկացրել է «Corporación América»-ն իր հայտարարությունում։