Ադրբեջան նավարկող իրանական «Նարգոլը» խորտակվում է

Կասպից ծովում խորտակվող իրանական առևտրային նավի անձնակազմին փորձում են օգնել ռազմածովային ուժերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Կասպից ծովում իրանական առեւտրային նավի վրա ճեղք է առաջացել, ինչի պատճառով  սկսել է խորտակվել։

ՀՀ կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, իրանական ռազմածովային ուժերը փրկարարական աշխատանքներ են իրականացնում։

«Իրանի բանակի ռազմածովային ուժերի փրկարարական ջոկատները Հյուսիսային նավատորմի սուզակների հետ միասին տվյալ պահին գտնվում են նավի անձնակազմին փրկելու համար նախատեսված վայրում»,- Իրանի ռազմածովային ուժերին հղում անելով հայտնում է լրատվամիջոցը։

Իրանական ISNA գործակալության տվյալներով՝ նավի վրա մի քանի ժամ առաջ ճեղքվածք է առաջացել, որի պատճառով այն սկսել է ջրի տակ անցնել։

«Նարգոլ» անվանումը կրող նավը Իրանի Աստարա նավահանգստից ուղևորվելիս է եղել դեպի Ադրբեջան, երբ անձնակազմն արձանագրել է եղելությունը: