Հայաստանն իր դիվանագիտությունը կառուցելիս «մոռանում» է Մերձավոր Արևելքին. փորձագետ

Մերձավոր Արևելքի պետությունների դերակատարությունը մշտապես աճում է, նրանք ավելի հաճախ են թելադրող դառնում միջազգային քաղաքականության մեջ ու որոշում են դրա օրակարգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման ֆոնին անհրաժեշտ է ակտիվացնել արտաքին քաղաքականության մերձավոր արևելյան ուղղությունը։ Նման կարծիք հայտնեց ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի փորձագետ Սերգեյ Մելքոնյանը «Դեպի համակարգայնություն. 2018-ի արտաքին քաղաքական արդյունքները» խորագրով կլոր սեղանի ընթացքում։

Ի՞նչը կամ ո՞վ կարող է ստիպել Հայաստանին «ընկերություն» չանել Իրանի հետ

Մելքոնյանը կարծում է, որ Մերձավոր Արևելքի պետությունների դերակատարությունը մշտապես աճում է, դրանք ավելի հաճախ են սկսում բաներ թելադրող դառնալ միջազգային քաղաքականության մեջ ու որոշում են դրա օրակարգը։ Օրինակներից մեկն Իսրայելն է։ Հրեական պետությունը կարողացել է գլոբալ խաղացողների միջև բալանսի պահպանման բավականի արդյունավետ քաղաքականություն մշակել։

Այս առումով Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների ինտենսիվացումը կօգներ Երևանին վերաիմաստավորել իր տարածաշրջանային կարգավիճակն ու դիրքը։ Մինչդեռ վերջերս պաշտոնական Երևանի քաղաքականությունում անթույլատրելի պասիվություն է նկատվում, այդ թվում` հրեական պետության հետ երկխոսության հարցում։

Փորձագետը նշեց, որ մինչ հիմա Հայաստանն ու Իսրայելը, ընդհանուր առմամբ, դեկլարատիվ հայտարարություններից ու մտադրություններից այն կողմ չեն անցել։ Հայաստանը նախընտրում է դիրքորոշել իրեն որպես տարածաշրջանի պետություններից մեկի` Իրանի բացառիկ գործընկեր։ Փորձագետը կարծում է, որ Երևանի քաղաքականության նման միակողմանիությունն արդարացված չէ։