Մանկական սենյակ՝ կարճատև տեսակցությունների համար. Աբովյան ՔԿՀ-ն համալրվում է. լուսանկարներ

Քրեակատարողական հիմնարկի այս նախաձեռնության նպատակը տեսակցությունը ավելի ջերմ մթնոլորտում կազմակերպելուն է միտված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 Դեկտեմբեր — Sputnik. Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը համալրվել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով:

Մանկական սենյակ՝ կարճատև տեսակցությունների համար. Աբովյան ՔԿՀ-ն համալրվում է. լուսանկարներ

«Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ, ԱՆ քրեակատարողական ծառայության անմիջական մասնակցությամբ ամբողջովին վերանորոգված և կահավորված սենյակի ստեղծումը նպատակ ունի ծնող-երեխա շփումը դարձնելու է՛լ ավելի ազատ, անմիջական և տրամադրող, իսկ սենյակի փափուկ գորգերը, մանկական զանազան խաղալիքներն ընտանեկան միջավայր ստեղծելու լավագույն պայմաններն են»,-ասված է ծառայության տարածած հայտարարության մեջ:

 

Սենյակի պատերը զարդարում են նախկին անչափահաս դատապարտյալների ձեռքի յուրօրինակ աշխատանքները: