Բենզինի տարօրինակ գին Վենեսուելայում. ամենամանր մետաղադրամով 80 ավտոմեքենա կլիցքավորես

Կարակասում բնակվող ռուսը ներկայացրել է Վենեսուելայում բենզինի գների առեղծվածը. օրեցօր իրավիճակը երկրում վատթարանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Վենեսուելայում ավտոմեքենաների վառելիքն այնքան է էժանացել, որ նույնիսկ ամենամանր մետաղադրամով բենզալցակայանում կարող են 80 ավտոմեքենայի սպասարկել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է պատմել Կարակասում բնակվող ռուսներից մեկը։

Նրա խոսքով` բենզինը երկրում կոպեկներ արժե, իսկ եթե խնդրես` կարող են նույնիսկ անվճար լիցքավորել։

Փարիզը վերածվել էր դժոխքի․ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի սարսափելի կադրերը

Օրինակ` Վենեսուելայում ամենամանր մետաղադրամը կես բոլիվարն է։ Դրա դիմաց 8 հազար լիտր բենզին են տալիս։ Ի դեպ, ավտոմեքենայի միջին բաքի տարողունակությունը մոտ 50 լիտր է, մեծ ամենագնացներինը` 100։

Իսկ արտասահմանյան արժույթով, օրինակ, մեկ դոլարով կարելի է ավելի քան 11 մլն լիտր բենզին ստանալ. երկրում արժույթի «սև շուկա» է գործում, քանի որ օտարերկրյա պետությունների կանխիկ դրամ անհնար է գտնել։

«Փաստորեն երկրում մոտ երեք ամիս է բենզինն անվճար է։ Բենզինի 100 լիտրը մեկ բաժակ սուրճից ավելի էժան է։ Այդ պատճառով վճարում ես միայն թեյավճար, սովորաբար 20-30 բոլիվար է կազմում։ Սակայն եթե գումար չկա, ապա քաղաքավարի ասում ես, որ կանխիկ չունես, բայց ավտոմեքենադ ամեն դեպքում լիցքավորում են», – պատմել է գործակալության զրուցակիցը։

Նշենք, որ Վենեսուելայի իշխանությունները մտադիր էին բենզինի գինը շուկայական դարձնել մաքսանենգ վառելիքի դեմ պայքարելու համար (մաքսանենգ ապրանքի կորուստը տարեկան 18 մլրդ դոլար է գնահատվում)։