Հոտառությունը չդավաճանեց. ինչպես Բուսինկա շունը Ռուսաստանից Պերու տեղափոխվեց

Շունը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին կենդանի հուշ է. նա առաջնության շնորհիվ ընտանիք է ձեռք բերել։
Sputnik

Պերուից ժամանած ֆուտբոլասեր Ռիկարդո Լազոն տեսել է վիրավոր շանն ու չի կարողացել անտարբեր մնալ. նա ոչ միայն բուժել է շանը, այլև իր հետ հայրենիք է տարել։

ՌԻԱ Նովոստիի հուզիչ տեսանյութում ներկայացված են Բուսինկայի նոր կյանքի մանրամասները։ Նա լավ է տեղավորվել։ Կենդանասեր մարդիկ մեկնաբանություններում գրում են, որ Պերուի ֆուտբոլասերները նոր կենդանի թալիսման են ձեռք բերել։

Հատկանշական է, որ հոտառությունը չի դավաճանել Բուսինկային. նրա տերը` Ռիկարդոն, խոշոր բիզնեսմեն է։ Ահա այսպես սովորական բակային շունը Սոչիի այգուց տեղափոխվել է Լիմայի հսկայական առանձնատուն։