Մխիթար Հայրապետյանը նախարարի պորտֆելի փոխարեն պատգամավորի մանդատ կստանա

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը չի շտապում իր դիրքորոշումը հայտել իր գլխավորած գերատեսչության հետագա ճակատագրի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը պատգամավոր կդառնա, նոր ձևավորվող կառավարությունում նա չի լինի։

ԱԺ նախագահի թեկնածուն հայտնի է. «Իմ քայլը» դաշինքը քննարկումն ավարտեց

Այս մասին հայտնեց ինքը` Հայրապետյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ժողովից հետո։

Հայրապետյանը կգլխավորի կրթության, մշակույթի ու սփյուռքի մշտական խորհրդարանական հանձնաժողովը։

«Այսպես թե այնպես գործունեությունս կապված է լինելու սփյուռքի հետ։ Այն տարբերությամբ, որ հիմա կզբաղվեմ օրինաստեղծ գործունեությամբ», – ասաց քաղաքական գործիչը։

Նախարարի պաշտոնակատարը չի շտապում հայտնել իր դիրքորոշումը սփյուռքի նախարարության լուծարման կամ պահպանման վերաբերյալ։