ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ղրղըզստանն աջակցում է Բելառուսի ներկայացուցչին

ՀԱՊԿ–ի նման կարևոր և անհրաժեշտ կազմակերպությունն առանց գլխավոր քարտուղարի թողնել չի կարելի, հայտարարել է Սոորոնբայ Ժեենբեկովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ղրղըզստանն աջակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։

Գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշման հիմքում կլինի ՀԱՊԿ–ն ամրապնդելու սկզբունքը. դեսպան

«Այս տարի ՀԱՊԿ–ի նախագահությունն անցավ Ղրղըզստանին, արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին (Ստանիսլավ Զաս), մենք զրուցել ենք, և ես ստորագրել եմ որոշումը», – հայտարարել է Ժեենբեկովը` ավելացնելով, որ իր կարծիքով, «ՀԱՊԿ–ի նման կարևոր և անհրաժեշտ կազմակերպությունը» առանց գլխավոր քարտուղարի թողնել չի կարելի։

Ավելի վաղ Ստանիսլավ Զասի թեկնածությանն իրենց աջակցությունն են հայտնել նաև Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Ապա`Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար պետք է դառնա Բելառուսի ներկայացուցիչը։

Պաշտոնական Երևանը պնդում է, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը։

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։