ՌԱԴԻՈ

Աթոյան. «Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց Սևանում ձուկ չենք ունենա»

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը խոսել է փողոցում ձկան վաճառքը չարգելելու խնդրի մասին։
Sputnik
Աթոյան. «Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց Սևանում ձուկ չենք ունենա»

Արթուր Աթոյանը կարծում է, որ եթե քայլեր չձեռնարկվեն, Սևանի սիգի գենոֆոնդը կվերանա։

«Ցածր գինը կախված է փոքր չափերից։ Մեծն ավելի թանկ է։ Փոքր ձուկն անհամ է։ Բայց հիմա Սևանում միայն փոքրն է մնացել։ Մեծ ձուկ չկա, որ որսան։ Եթե թողնեն` այդ փոքրը մեծանա, այն ավելի եկամտաբեր ու տնտեսապես շահավետ կլինի։ Բայց եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց մենք Սևանում ձուկ ընդհանրապես չենք ունենա»,– ասաց նա։

Դեկտեմբեր–հունվար ամիսներին` սիգի բազմացման շրջանում, ձկան որսն արգելվում է։ Որսագողության ու ապօրինի վաճառքի նկատմամբ հսկողությունը պետք է իրականացնեն ոստիկանությունը, ՏԻՄ մարմինները, «Սևան» ազգային պարկն ու Բնապահպանական տեսչությունը։