Արարատ Միրզոյանն ինքն է ուզել խորհրդարան գնալ

Միրզոյանը հերքել է այն լուրերը, թե իր խորհրդարան մտնելը կապված է առաջին փոխվարչապետի պաշտոնի վերացման հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ինքն է ուզել խորհրդարան գնալ։

Մխիթար Հայրապետյանը նախարարի պորտֆելի փոխարեն պատգամավորի մանդատ կստանա

Այս մասին նա հայտնեց լրագրողներին «Իմ քայլը» դաշինքի ժողովից հետո։

Խորհրդակցության ընթացքում առաջադրվել է Միրզոյանի թեկնածությունը որպես յոթերորդ գումարման Ազգային ժողովի խոսնակ։

Միրզոյանը բացասական պատասխանեց այն հարցին, թե արդյոք իր պատգամավոր դառնալը կապված է առաջին փոխվարչապետի պաշտոնի վերացման հետ։

«Ես գիտակցում եմ, որ ինձ դժվար աշխատանք է սպասում։ Բայց կներեք, առաջին փոխվարչապետի պաշտոնն էլ հեշտերից չէր», – ավելացրեց Միրզոյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին` փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ համաձայն չէ այն պնդման հետ, իբր նոր խորհրդարանում իրական ընդդիմություն չկա։

Նա չի համարում, որ իշխանության քննադատելու հարցում ընդդիմությունը կաշկանդված է լինելու։