Մխիթարյանը հայտնի ֆուտբոլային բլոգերին գաղտնի հնարք է սովորեցրել. տեսանյութ

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մի քանի ուրախ հնարք է սովորեցրել փողոցային ֆուտբոլիստ Ջեք Դոուվերին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են տղաները միասին խաղում մարզադաշտում։
Sputnik

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Արսենալ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարպետության դաս է տվել հայտնի ֆուտբոլային բլոգեր Ջեք Դոուվերին։

Ավելի ուշ նրանց է միացել «Արսենալի» ամենախուճուճ խաղացողը` կիսապաշտպան Մատեո Գենդուզին։

Մխիթարյանի հետ Մատեոն իր սիրելի հնարքներն է ցուցադրել դաշտում, որից հետո երկուսն էլ պատասխան դաս են ստացել ֆուտբոլային բլոգերից։