Ովքե՞ր են Forbes–ի վարկածով ամենահարուստները. ֆոտոշարք

Sputnik

Վարկանիշը հերթական անգամ գլխավորել է լեգենդար ռեժիսոր, «աստղային պատերազմներ» ասքի հեղինակ Ջորջ Լուկասը։ 74–ամյա ռեժիսորի կարողությունը 5,4 միլիարդ դոլար է գնահատվում։

Վարկանիշի երկրորդ տեղում է ամերիկյան կինեմատոգրաֆի մեկ այլ լեգենդ, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը` 3,7 միլիարդ դոլար կարողությամբ։

Երրորդ տեղում է հաղորդավար Օփրա Ուինֆրին (2,8 միլիարդ դոլար)։

Տասնյակում են ընդգրկվել բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, մոդել Քայլի Ջեները, ռեփերներ Jay-Z–ն և Diddy–ն, շոումեն Դևիդ Կոպերֆիլդը, գոլֆիստ Թայգեր Վուդսը և դետեկտիվ վեպերի հեղինակ Ջեյմս Պատերսոնը։

1 / 10
Ջեյմս Պատերսոն` 800 միլիոն դոլար։
2 / 10
Թայգեր Վուդս` 800 միլիոն դոլար։
3 / 10
Պի Դիդի` 825 միլիոն դոլար։
4 / 10
Դևիդ Կոպերֆիլդ` 875 միլիոն դոլար։
5 / 10
Ջեյ Զի` 900 միլիոն դոլար։
6 / 10
Քայլի Ջեներ` 900 միլիոն դոլար։
7 / 10
Մայքլ Ջորդան` 1,7 միլիոն դոլար։
8 / 10
Օփրա Ուինֆրի` 2,8 միլիարդ դոլար։
9 / 10
Սթիվեն Սփիլբերգ` 3,7 միլիարդ դոլար։
10 / 10
Ջորջ Լուկաս` 5,5 միլիարդ դոլար։