«Ռոսսելխոզնադզորը» դադարեցրել է Հայաստանից մեկ տոննա իշխանի ձևակերպումը

Անվտանգության ցուցանիշները ստուգելու նպատակով լաբորատոր հետազոտությունների համար փորձանմուշներ վերցնելուց հետո բեռը ձևակերպվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. «Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկվայի ու Տուլայի մարզերի վարչությունը դադարեցրել է Հայաստանից սառեցված իշխանի ու իշխանի ձկնկիթի խմբաքանակի ձևակերպումը։

«Ռոսսելխոզնադզորը» թույլ չի տվել, որ հայկական իշխանը Մոսկվա մտնի

«2018 թվականի դեկտեմբերի 12–ին «Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկվայի ու Տուլայի մարզերի վարչությունը սահմանային կենդանաբուժական կետում «Դոմոդեդովո–Կարգո» ՓԲԸ–ն դադարեցրել է Հայաստանի Հանրապետությունից եկած ավելի քան 1 տոննա սառեցված իշխանի ու իշխանի ձկնկիթի խմբաքանակի ձևակերպումը», – նշված է հաղորդագրության մեջ։

Սահմանային անասնաբուժական հսկողության ընթացքում պարզվել է, որ ձկնկիթի անհատական փաթեթավորման մի մասի ամբողջականությունը խախտվել է։

Անվտանգության ցուցանիշները ստուգելու նպատակով լաբորատոր հետազոտությունների համար փորձանմուշներ վերցնելուց հետո բեռը ձևակերպվել է։