Նվազել են այն թվերը, որ նախկինում ուղղվում էին փոշիացմանը. փոխքաղաքապետի պարզաբանումները

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը:
Sputnik

Պարզաբանման մեջ փոխքաղաքապետը կեռ առ կետ մեկնաբանել է բյուջեում կատարված կրճատումների տրամաբանությունը և ավելացումները:

«Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով»,- ասել է Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ այս նվազեցումներով կլինի ընդամենը տնտեսում և ծախսերի օպտիմալացում:

Մանրամասները՝ քաղաքապետարանի լրատվական ծառայության տրամադրած տեսանյութում: