Դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունել է նախարար Գեորգի Գախարիան:
Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը:
Հայաստանի ներկայացուցիչները, գործընկերների ուղեկցությամբ, այցելել են նաև Վրաստանի ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ, ծանոթացել աշխատանքների կազմակերպման սկզբունքներին:
Մանրամասները՝ Ոստիկանության տրամադրած տեսանյութում: