ՌԱԴԻՈ

Հայաստանում չկա մասնագիտական գործունեության համար բանտարկված լրագրող. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով` Հայաստանում մասնագիտական գործունեության համար կալանավորված լրագրող չկա, բայց խոսքի ազատության պաշտպանության հարցում խնդիրներ դեռ կան։
Sputnik

Եթե մասնագիտական գործունություն իրականացնելիս խոչընդոտների հանդիպած լրագրողները դիմում են այս կառույցին, ապա կոմիտեն նրանց նեցուկ է լինում։ Ավելին, 2 լրագրողի գործով արդեն դիմել են միջազգային կառույցներին։

2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհի տարբեր երկրների բանտերում շարունակում են կալանավորված մնալ 251 լրագրող։ Այս մասին նշված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի` դեկտեմբերի 14-ին հրապարկված զեկույցում: Վերոնշյալ թիվը մոտ է ռեկորդային ցուցանիշի: Ընդ որում՝ արդեն երրորդ տարին է, որ բանտարկված լրագրողների քանակով ցուցակի առաջատարներն են շարունակում մնալ Թուրքիան, Չինաստանն ու Եգիպտոսը: Այս երկրներում լրագրողները հիմնականում մեղադրվում են հակակառավարական գործունեության համար:

Հաղորդավար` Աննա Վարդանյան