Պուտինի լուսանկարով օրացույցները Ճապոնիայում ամենաշատն են վաճառվում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարներով օրացույցը Ճապոնիայում վաճառքի հիթ է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի լուսանկարներով օրացույցը Ճապոնիայում մեծ իրարանցում է առաջացրել։

Japan Today–ը հայտնում է, որ 66–ամյա նախագահի լուսանկարներով օրացույցները ծագող արևի երկրում մի քանի օրում վերջացել են։ Ընդ որում` Պուտինի նկարով օրացույցները ռեկորդ են սահմանել` առաջ անցնելով ճապոնացի ամենահայտնի աստղերի լուսանկարներով օրացույցներին։

Պուտինը Ճապոնիայում տարեց տնային տնտեսուհիների կուռքն է։ Նրան սիրում են կանայք, որոնք ամուսինների մեջ փնտրում են կայունություն ու արիություն։ Նույնիսկ Ռուսաստանի նախագահի երկրպագուների ակումբ կա, որը կազմված է հիմնականում 40–ից 80 տարեկան կանանցից։

Ռուսաստանի առաջնորդի «անձի պաշտամունքը»  նոր բարձունքների է հասնում, ու գնալով ավելի շատ ճապոնացիներ են սկսում հետաքրքրվել նրա առօրյա կյանքի մանրամասներով։ Պուտինն ավելի հաճախ է սկսում հայտնվել հայտնի մանգաների (ճապոնական կոմիքս) ու անիմեների (նկարած ֆիլմեր) սյուժետներում։

Պետք է նշել, որ նախորդ տարի էլ Ռուսաստանի նախագահի լուսանկարներով օրացույցները շատ լավ էին վաճառվում, սակայն զիջում էին ճապոնացի աստղերի լուսանկարներով օրացույցների վաճառքին։