Ֆիլիպինցի գեղեցկուհին «Միսս Տիեզերք» է դարձել

«Միսս Տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել 24–ամյա ֆիլիպինցի Կատրիոնա Գրեյը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյը նվաճել Է «Միսս Տիեզերք-2018» տիտղոսը գեղեցկության 67-րդ միջազգային մրցույթում։

Երկրորդ տեղն է զբաղեցրել Վենեսուելան ներկայացնող Ստեֆանի Գուտիերեսը: Երրորդը 24–ամյա հարավաֆրիկացի Տամարին Գրինն է։

Մրցույթին մասնակցել են 90 աղջիկ։ 20–ը եզրափակիչ են անցել։ Եզրափակիչը տեղի է ունեցել Բանգոկում։

Ֆիլիպինցի գեղեցկուհին «Միսս Տիեզերք» է դարձել

Հաղթողին թագը հանձնել է հարավաֆրիկացի Դեմի Լի Նել Պիտերսը, որը անցած տարվա հաղթողն է։

«Միսս Տիեզերքը» Love Yourself կազմակերպության անդամ է, որը զբաղվում է ՄԻԱՎ–ի ու ՁԻԱՀ–ի կանխարգելման հարցերով։