Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեկտեմբերի 17-ին ժամը 08:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Երեկոյան ժամերին` տեղումներ ու մառախուղ. եղանակի տեսություն

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: