Թագավորական կրքեր. «սկանդալային» Մեգան Մարքլը արքայազն Հարրիին գժտեցրել է ընտանիքի հետ

Հարրին հրաժարվել է միանալ եղբորը` Ուիլյամին, ամենամյա սուրբծննդյան որսորդության ժամանակ Սանդրինհեմում, քանի որ Մարքլը կտրականապես դեմ է արտահայտվել ընտանեկան «արյունալի» ավանդույթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի –Sputnik. Բրիտանիայի արքայական ընտանիքում բուռն կրքեր են բորբոքվել Սուրբ ծննդյան նախօրեին։ Արքայազն Հարրին ևս մեկ ընտանեկան ավանդույթ կխախտի, հղի կնոջը` Մեգան Մարքլին չնեղացնելու համար, գրում է Daily Mail պարբերականը։

«Արի, տես` ինչ հզոր եմ ու գնա տուն». Հարրիի նախկին ընկերուհին ծաղրի առարկա է դարձել

Նշվում է, որ Հարրին հրաժարվել է միանալ եղբորը` Ուիլյամին ամենամյա սուրբծննդյան որսորդության ժամանակ Սանդրինհեմում, քանի որ Մարքլը կտրականապես դեմ է արտահայտվել ընտանեկան «արյունալի»  ավանդույթին։ Հարրին որոշել է, որ թույլ չի տա, որպեսզի հղի կինը անհանգստանա։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնում էին, որ արքայազն Հարրին որոշել է Վինձոր տեղափոխվել, որ արքայական ընտանիքի անդամները կարող են Ամանորի տոներն առանձին անցկացնել։

Sun պարբերականի տվյալներով` Քեմբրիջի դքսերը Սուրբ ծնունդը կդիմավորեն առանց արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի։

Մասնավորապես, արքայազն Ուիլյամը, նրա կինը` Քեյթ Միդլթոնն ու նրանց երեք երեխաները Ամանորի տոները կդիմավորեն սեփական առանձնատանը, քաղաքից դուրս` Նորֆոլք կոմսությունում արքայական նստավայրից քիչ հեռու։

Բրիտանական մամուլի համաձայն` եղբայրների հարաբերությունները փոքր-ինչ վատթարացել են նրանց կանանց կոնֆլիկտի պատճառով։

Այս պատմությանը նուրբ երանգ է հաղորդում ևս մեկ հանգամանք։ Երբ հայտնի դարձավ, որ Մեգան Մարքլը երկվորյակների է սպասում, տեղեկություն տարածվեց նաև, որ իբրև Քեմբրիջի դքսուհին կրկին հղի է։

Թագավորական ընտանիքին մոտ կանգնած մարդիկ նշում են, որ Քեյթն ու Ուիլյամը երջանկությունից իրենց յոթերորդ երկնքում են զգում, չէ՞ որ հիմա նրանք կունանան երկու որդի` Ջորջը և Լուին, և երկու դուստր` Շառլոտան և նրա ապագա քույրը։

Ընդգծվում է, որ Քեյթը թաքցնում է նորությունն ու չի շտապում հայտարարություն անել, որպեսզի դեռ հանրության ուշադրությունը չշեղի հղի Մեգանից, որը պետք է ծննդաբերի հաջորդ տարվա գարնանը։