Սոցցանցերում մեծ տարածում է գտնում Կիրյուշա թութակի տեսանյութը, որտեղ գեղեցիկ թռչունը շատ պոետիկ ձևով արտասանում է սովետական հայտնի մանկագիր Ագնի Բարտոյի «Մեր Տանյան» ստեղծագործությունը։
Օգտատերերը հիացած մեկնաբանություններ են թողնում։ Նրանցից մեկը գրել է. «Կիրյուշա, եթե դու դպրոցում սովորեիր, դու գերազանցիկ կլինիր և 5–եր կստանայիր»։