Արման Դարչինյանը բրոնզե մեդալ է նվաճել բռնցքամարտի միջազգային մրցաշարում

Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Խանտի-Մանսիսկում Հայաստանը հանդես էր գալիս 5 մարզիկով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի  –Sputnik. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը բրոնզե մեդալ է նվաճել Խանտի-Մանսիսկ քաղաքում։

Նշենք, որ Դարչինյանը  Հայաստանը ներկայացնում էր 75 կգ քաշային կարգում:

Աշխարհի նախկին չեմպիոն Ավանեսյանը կմրցի բրիտանացի բռնցքամարտիկ Կելլիի հետ

Մրցաշարին նրանից բացի Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էին Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (60 կգ) և Արսեն Պողոսյանը (69 կգ)։ Թիմի մարզիչը Վահան Ադիլխանյանն է։

Խանտի-Մանսիսկ քաղաքում դեկտեմբերի 13-16-ը անցկացվում է նավթային երկրների բռնցքամարտի աշխարհի XVI առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում է 128 մարզիկ մի շարք երկրներից, մասնավորապես Ռուսաստանից, Հայաստանից, Բանգլադեշից, Բելառուսից, Բուլղարիայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Սիրիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Ֆրանսիայից և Էկվադորից։