ՌԱԴԻՈ

Ունենք հասուն ընտրող, բայց ոչ նույնքան հասուն խորհրդարան. Հասմիկ Շափաղաթյան

Քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ ԱԺ ընտրությունն ապացուցեց` ունենք հասուն ընտրող ու լեգիտիմ խորհրդարան։ Նրա խոսքով` խորհրդարան անցած որոշ պատգամվորներ հասունության հարցում զիջում են իրենց ընտրողներին։ Քաղաքագետը վերլուծել է նաև ընտրողների վարքը։
Sputnik

«Ըստ էության, որպեսզի հասկանանք, թե ինչպիսին է մեր՝ ընտրողներիս ընտրական մասնակցությունը, պետք է վերլուծել ընտրական վարքը: Իսկ ընտրական վարքը ենթադրում է ոչ այլ ինչ, եթե ոչ քվեարկության դրդապատճառների վերլուծություն: Ինչպես և համոզվեցինք, այսօր իշխանություններն այլևս քաղաքացուն չեն կանգնեցնում կատարված փաստի առաջ, ընդհակառակը, ձգտում են համագործակցության նրա հետ՝ իր քաղաքական կուրսը շարունակելու համար»,– ասում է քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանը:

Հաղորդավար` Աննա Վարդանյան