Ինչո՞վ են զբաղվում Արթուր Վանեցյանի եղբայրները

ԱԱԾ ղեկավարի եղբայրներն իրենց գործունեությունը ծավալել են Ուկրաինայում, Իրաքում, Իրանում, Սերբիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. ԱԱԾ ղեկավարը չի զբաղվում բիզնեսով, օֆշորներում ընկերություններ չունի, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արթուր Վանեցյանը՝ մեկնաբանելով Զեմֆիրա Վանեցյանի հետ կապված լուրերը։

Նրա խոսքով՝ Զեմֆիրա Վանեցյանն իր հորեղբոր կինն է, որը Հայաստանում չի ապրում 1988-89թթ-ից։

«Նա տնտեսական գործունեությամբ չի զբաղվում, ընկերությունը պատկանում է հորեղբորս որդուն՝ Կարեն Վանեցյանին, որը խոշոր գործարար է։ Նա Հայաստանում բիզնես շահեր չի ունեցել և չունի», - ասաց Վանեցյանը։

Վանեցյանի խոսքով՝ եղբայրը 1989թ-ից չի բնակվում Հայաստանում։ Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո սկսվել է Երևան վերադառնելու տենդենց, նա եկել է և այսօր Երևանում է։

Վանեցյանն ուզո՞ւմ է վարչապետ դառնալ. պատասխանում է ԱԱԾ տնօրենը

«Ես խնդրեցի նրան, որ ինձ հետ գա, քանի որ կարող են հարց տալ օֆշորի մասին։ Բայց չեկավ», - ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենի խոսում՝ օֆշորում ընկերություն ունենալը հանցագործություն չէ, դա բիզնես գործիք է, որն աշխարհի շատ գործարարներ են օգտագործում։

«Ոչ մի օֆշորային ընկերություն չկա, որը կապ ունի ինձ հետ։ Ես անձամբ չեմ զբաղվում տնտեսական գործունեությամբ, չեմ թաքցրել և չեմ թաքցնում, որ եղբայրներս՝ Արմեն և Կարեն Վանեցյանները, խոշոր գործարարներ են», - ասաց Վանեցյանը։

Նրանք բիզնեսով են զբաղվում Ուկրաինայում, Շվեյցարիայում, Իրաքում, Իրանում, Սերբիայում և այլ երկրներում։