Լոնդոնի «Արսենալ» ակումբի և ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի խաղի ժամանակ հայ երկրպագուն խաղադաշտ է մտել արցախյան պատերազմի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին, իսկ ձեռքին` Արցախի դրոշը։
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» երեկ սեփական հարկի տակ ընդունեց ադրբեջանական «Ղարաբաղին»։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս խաղի ժամանակ խաղադաշտ դուրս չեկավ։
Խաղն ավարտվեց ադրբեջանական թիմի պարտությամբ։ Բացի այդ, «Ղարաբաղը» զրկվեց Եվրոպայի լիգայի հետագա խաղերին մասնակցելու հնարավորությունից։