Տիգրան Սարգսյանը գործարար հանրությանը կոչ է անում ավելի սերտորեն աշխատել ԵԱՏՀ-ի հետ

Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ- ի համար կարևորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների բիզնես-համայնքներից ակնկալում է Եվրասիական օրակարգի բոլոր հարցերում առավել ակտիվ ներգրավվածություն:

Ուկրաինայում ճնշում են հայերի և վրացիների բիզնեսը, բայց ոչ ադրբեջանցիների

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես տեղեկանում ենք ԵԱՏՀ կայքից՝ դեկտեմբերի 14-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի փոխգործակցության գծով կոնսուլտացիոն խորհրդի երրորդ նիստը։

«Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդը չպետք է մնա մի կողմում, և ես հորդորում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ հանձնաժողովի հաջորդ տարվա օրակարգում՝ բոլոր ուղղություններով», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Փաշինյանը ՀՀ տնտեսության համար ճիշտ մա՞րդ է. հարցին պատասխանել է Ռուբեն Վարդանյանը

Ամփոփելով 2018 թվականի աշխատանքները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը ձեռքբերումների շարքում առանձնացրել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը, որի ստեղծման գործում իրենց մասնակցությունն են բերել ԵԱՏՄ գործարար համայնքի ներկայացուցիչները: Այս փաստաթղթի շնորհիվ կրճատվել է ժամանակը, որը ձեռնարկատերերը պետք է ծախսեին մաքսային ընթացակարգերն անցնելիս՝ ներդնելով առաջադեմ թվային տեխնոլոգիաները:

Անդրադառնալով Հանձնաժողովի գործունեության միջազգային ուղուն, Տիգրան Սարգսյանը կոչ արեց գործարար հանրությանը ավելի սերտորեն աշխատել ԵԱՏՀ- ի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաջորդ կարևոր քայլը անցնող տարում, ըստ Սարգսյանի, թվային օրակարգն էր: «Մեզ համար կարևոր է, որ բիզնեսի վրա լրացուցիչ բեռ չլինի, և գործարար համայնքը կարողանա զգալ թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը: