Անդամահատել հիվանդին՝ նրա կամքին հակառակ. Մեծ Բրիտանիայում դատարանը որոշում է կայացրել

Հիվանդանոցի ղեկավարությունը դիմել է դատարան։ Դատավորը հանգել է եզրակացության, որ հիվանդի գործունակության աստիճանը թույլ չի տալիս նրան ինքնուրույն ընտրել բուժման մեթոդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Մեծ Բրիտանիայում դատարանը թույլ է տվել բժիշկներին անդամահատել հիվանդի ոտքը նրա կամքին հակառակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Քաթինան դարձել է «Ավրորա» նախաձեռնության նախագահ, Դեմոյանը հայտնվել է ղեկավար թիմում

Բժիշկների կարծիքով` փտախտից տառապող հիվանդի ոտքը պետք է կտրել, հակառակ դեպքում հիվանդության զարգացումը սպառնում է նրա կյանքին։ Չնայած դրան` տղամարդը, որի անունը չի նշվում, հրաժարվել է վիրահատությունից։

Հիվանդանոցի ղեկավարությունը դիմել է դատարան։ Դատավորը հանգել է հետևության, որ հիվանդի գործունակության աստիճանը թույլ չի տալիս նրան ինքնուրույն ընտրել բուժման մեթոդը։

Դատարանը թույլ է տվել անդամահատել նրա վերջույթը և վիրահատությունը հաջող կատարելու համար թույլ տվել բժիշկներին ֆիզիկապես սահմանափակել հիվանդի շարժումները։

Մեծ Բրիտանիայում 16 տարին լրացած քաղաքացիների բուժումն անհնար է առանց նրանց համաձայնության։

Բացառություն է արվում այն դեպքում, երբ բժիշկների կարծիքով հիվանդն ի վիճակի չէ կայացնել գիտակցված որոշում, օրինակ, հոգեկան խանգարման պատճառով։