Վրաստանի այս գյուղում հայերն ու ադրբեջանցիներն ապրում են կողք կողքի. տեսանյութ

Sputnik Գրուզիայի տեսանյութը մի գյուղի մասին է, որի բնակիչներն ապրում են մի ընտանիքի նման։
Sputnik

Հայաստանի սահմանին գտնվող Ցոպի գյուղը մոտ 900 բնակիչ ունի։ Sputnik Գրուզիայի նկարահանող խումբը նկարել է այդ գյուղի կենցաղը։

Գյուղի բնակիչների մեծ մասը հայեր ու ադրբեջանցիներ են, վրացիներ գրեթե չկան։

Այստեղ հայերն ու ադրբեջանցիներն ընկերություն են անում, իրար տուն գնում և մարդկանց չեն բաժանում ազգությունների։

Գյուղացիների գլխավոր խնդիրը երիտասարդներն են, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում Հայաստան և Ադրբեջան։