Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Трасса Ванадзор - Ереван
Սարսափելի ավտովթարի հետևանքով մարդիկ են մահացել, 18 տարեկան տղային հոսպիտալ են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 13-ի ցերեկը Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի բոլոր 3 զոհերը եղել են մարդատար ավտոմեքենայում։ Հոսպիտալ տեղափոխվածը 18 տարեկան տղա է, որը վնասվածքներ ունի ոտքերի շրջանում։ Նրա գիտակցությունը տեղում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Автотрасса Ереван-Гюмри
Սյունիքի մարզի սարսափելի ավտովթարի նոր մանրամասները. Opel–ը դուրս է եկել հանդիպակաց գոտի

Հիշեցնենք, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխել է Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մահացածներին էլ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու մահացածների ինքնությունը: