ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Ոչ մի պաշտոնյա չպետք է արգելակի ներդրումային ծրագրերը հանրապետությունում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ե՛վ քաղաքային, և՛ կենտրոնական իշխանությունները պետք է բիզնեսի համար առավելագույնս լավ պայմաններ ստեղծեն։
Ոչ ոք չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծի օրենսդրությանը չհակասող բիզնես ծրագրերի ու նոր աշխատատեղերի ստեղծման համար։
«Նոր ու գործող բիզնես ծրագրերի համար պետք է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել», – ասաց նա։ Փաշինյանը կարևորեց պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի ծրագրերում ներդրումներ անելը։
Նա հանձնարարեց տնտեսական բլոկի նախարարություններին հետևել, որ անհրաժեշտ ընթացակարգերն ու թույլտվությունները բիզնեսից հնարավորինս քիչ ժամանակ խլեն։