Բանակի համար լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար կգտնենք. Փաշինյան

Այդ միջոցների մի մասը կծախսվի զինծառայողների պայմանները լավացնելու վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀ Զինված ուժերի համար պետք է լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար գտնել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Լևոն Մնացականյանը պաշտոնից ազատվելու դիմում չի գրել. Tert.am

«Ասել եմ, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման համար ներդնել շուրջ 2.5 մլրդ դոլար: Եվ այդ միջոցները գտնելու ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ներդնել նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման համար»,- ասաց նա:

Հիշեցնենք` Հայաստանի բյուջետային քաղաքականության կանոններով` պաշտպանության վրա պետք է ծախսվի ՀՆԱ–ի առնվազն 4%։ 2019 թվականին դրա համար նախատեսվել է 256 միլիարդ դրամ կամ 530 միլիոն դոլարից մի փոքր ավելի։