«Մենք ուզում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությանը». Լավրովը Բաքվում է

Ռուսաստանն ուզում է շարունակել աջակցել Երևանի և Բաքվի` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ուղիղ երկխոսությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը դեկտեմբերի 13-14–ին Բաքու կատարած այցի շրջանակում։

Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր իշխանության հետ

«Մենք ցանկանում ենք աջակցել Բաքվի և Երևանի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ուղիղ երկխոսությանը», – նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը կհանդիպի նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ գործակցության առանցքային ասպեկտները, տարածաշրջանային և միջազգային օրակարգը։