11 մարդու կյանք փրկած հայը Տվերի մարզում «Տարվա մարդ» է ճանաչվել

Էրիկ Մինասյանը հաղթել է Տվերի մարզում անցկացված «Տարվա մարդ» մրցույթի «Պատիվ և պարտականություն» անվանակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Կոնակովոյի հրշեջ–փրկարարական կայազորի պետ Էրիկ Մինասյանը, որը 11 մարդու կյանք է փրկել, հաղթել է Տվերի մարզում անցկացված «Տարվա մարդ» մրցույթի «Պատիվ և պարտականություն» անվանակարգում։ Այս մասին հայտնում է «Տվերսկիե վեդոմոստի» կայքը։

«Երազում եմ քայլել»․ Երևանի մանկատան երեխաները չեն կորցնում հավատը հրաշքների հանդեպ

Մինասյանը մասնակցել է ավելի քան 100 հրդեհների մարմանն ու անձամբ 11 մարդ է փրկել։ Նա պարգևատրվել է «Ծառայության մեջ գերազանցության» III աստիճանի մեդալով։

«Հպարտանում եմ նրանով, որ ի զորու եմ արդարացնելու ղեկավարությանս սպասումները։ Սակայն միայնակ երբեք ոչինչ անել չես կարող։ Դու պետք է թիմ ունենաս, անձնակազմ, որին վստահում ես և որը վստահում է քեզ», – ասել է նա։

Այս տարի մրցույթին մասնակցելու համար 62 հայտ է ներկայացվել։ Ընդհանուր առմամբ 10 անվանակարգ է եղել։ Յուրաքանչյուրում հանձնաժողովները 3 հաղթող են ճանաչել։