Երևանում կանխվել է 25–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

Դեպքի վայր է մեկնել նաև Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Երևանում փրկարարներին հաջողվել է կանխել 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը։

Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դիակ են հայտնաբերել

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, այսօր` դեկտեմբերի 12-ին, ժամը 16:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 14 շենքի 9-րդ հարկից անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են 1993 թ.–ին ծնված Վ. Ա.-ի  ինքնասպանության փորձը: